Հայաստանում կկայանա միջազգային ձևաչափ ունեցող LinkedIn Local Yerevan բիզնես նեթվորքինգ միջոցառումը

21:13, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բիզնես համայնքին միավորելու, նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կկայանա միջազգային ձևաչափ ունեցող Linkedin Local Yerevan բիզնես նեթվորքինգը խթանելուն ուղղված միջոցառում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կկայանա ապրիլի 6-ին, ALTEZZA by Armenian Helicopters-ում, տոմսեր հնարավոր է ամրագրել` այստեղ:

Linkedin Local Yerevan-ը ընդգրկելու է 300-ից ավելի բիզնես հիմնադրի, ղեկավարի, թոփ-մենեջերի և առհասարակ, բիզնես ոլորտում կայացած անհատի:

Միջոցառման հիմնական բանախոսներն են՝ Արմեն Դարբինյանը (ՀՀ նախկին վարչապետ (1998-1999), Միջազգային Առևտրային Պալատի (ICC) Հայաստանյան Ազգային Կոմիտեի նախագահ), Աշոտ Հովհաննիսյանը (համաշխարհային ծրագրային ապահովման և խորհրդատվական ընկերության Synergy International Systems ընկերության գործադիր տնօրեն), Ռեմ Դարբինյանը (SMARTCLICK-ի հիմնադիր և ViralMango-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն), Պյոտր Նեմոյը («Տեատրիկա» թատերական լաբորատորիայի գործադիր տնօրեն), Արմինե Մկրտչյանը (CEO/կազմակերպչական տրանսֆորմացիայի քոուչ, MerakiPal կազմակերպություն, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ), Գոռ Կարապետյանը (Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն, «Հաջողության Թաքնված Կողմը» և «Պրոակտիվ առաջնորդը» գրքերի հեղինակ) և Էմիլ Կրոյանը (Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և տնօրեն):


© 2009 ARMENPRESS.am