Հութիները հայտարարել են վերջին 72 ժամվա ընթացքում ԱՄՆ չորս առևտրային և երկու ականակիր նավի վրա հարձակումների մասին

20:20, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եմենի հութիները վերջին 72 ժամվա ընթացքում հարձակումներ են իրականացրել ԱՄՆ չորս առևտրային նավերի և երկու ականակիր նավերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարեային: 

Նրա խոսքով՝ «Անսար Ալլահ» խմբավորումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Maersk Saratoga և APL Detroit, Huang Pu նավերին, որոնք ապստամբները համարել են կապված կամ ԱՄՆ-ի, կամ Մեծ Բրիտանիայի հետ: Հարձակման է ենթարկվել նաև Pretty Lady-ի բալկերը, որը, հութիների վարկածով, ուղևորվել է Իսրայել:


© 2009 ARMENPRESS.am