Քոբուլեթիի հինգ դպրոցներում տարհանում է հայտարարվել

17:08, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արևմուտքում գտնվող Քոբուլեթի առողջարանային ավանի հինգ դպրոցից բոլոր աշակերտներին տարհանել են ուսումնական գործընթացի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ֆորմուլա» լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ դրա պատճառը դարձել են հնարավոր հարձակման մասին հաղորդագրությունները, որոնք դպրոցականները կարդացել են սոցցանցերում և այդ մասին հայտնել տնօրեններին։

Արտակարգ պատահարի այլ մանրամասների մասին չի հաղորդվում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար դեռ մեկնաբանություն չի տվել։


© 2009 ARMENPRESS.am