Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան

21:33, 25 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է:  

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։ 

Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Վրաստանի վարչապետին հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


© 2009 ARMENPRESS.am