Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը

13:14, 24 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 24-ին նշում է Ծաղկազարդը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին, առավոտյան ժամը 08։00-ին Ս․ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում անցկացվել է առավոտյան ժամերգություն։

GEV_8318.jpg (963 KB)

Մայր տաճարի բակում ժամը 10։00-ին կայացել է անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն։

Ժամը 11։00-ին Ս․ Գայանե վանքում մատուցվել է Սուրբ պատարագ։

Ժամը 17։30-ին Ս․ Գայանե վանքում կկայանա Դռնբացեքի կարգ։

GEV_8269.jpg (815 KB)

Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։ 

GEV_8324.jpg (913 KB)

 GEV_8287.jpg (950 KB)

GEV_8292.jpg (617 KB)

 


© 2009 ARMENPRESS.am