Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ

19:25, 22 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման համաձայն՝ Ավանեսյանը 2024 թվականի մարտի 25-29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։


© 2009 ARMENPRESS.am