ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են ՌԴ նախագահական ընտրությունները

16:28, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով մարտի 15-17-ը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները։ Վերջիններս այցելել են տեղամասեր և տեղում դիտարկել ընտրությունների ընթացքը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am