Իսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

12:31, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Ժիրոնա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, իսպանական ակումբը հետևում է հայ կիսապաշտպանի ելույթներին և հնարավոր է, որ  Սպերցյանն արդեն գալիք ամռանը կտեղափոխվի իսպանական ակումբ:

Ավելի վաղ լուրեր կային, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Յուվենտուս»-ը:


© 2009 ARMENPRESS.am