Գեղարքունիքի մարզում ընթանում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

11:21, 19 Մարտ, 2024

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի և Գավառ համայնքներում սկսվել են ձյան առատ տեղումները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ձյան շերտն արդեն հասնում է 15-20 սանտիմետրի։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մաքրման և մշակման աշխատանքները սկսվել են առավոտվա ժամերից, որոնք ընթացքի մեջ են։

Վարդենիս համայնքում դեռևս ձյուն չի տեղացել։

Մարտի 19-ի ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տարածքում փակ ճանապարհներ չկան։

Խոսրով  Խլղաթյան  


© 2009 ARMENPRESS.am