Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տոնել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի հոբելյանը

10:54, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ջեյմս Գոլդմանի պիեսի մոտիվներով բեմադրված «Թագավորների խաղերը» ներկայացումը մարտի 17-ին ավարտվել է անակնկալ շնորհավորանքներով. թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն ազդարարել է Հենրի II-ի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի հոբելյանական տարեդարձի մասին:

s4.jpg (458 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վաթսունամյա արտիստին շնորհավորելու են եկել թատերական գործիչներ, պետական այրեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և այլք:

Հակոբ Ղազանչյանը ՀԹԳՄ ոսկե մեդալ է հանձնել Ռոբերտ Հակոբյանին՝ թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների համար և հոբելյանի առթիվ:

s3.jpg (376 KB)

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը թատրոնի կողմից հոբելյարին է հանձնել Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալը:

«Ուզում եմ շնորհակալություն ասել, սիրելի հանդիսատես, որ եկել էիք թատրոն և 1 ժամ 20 րոպե հետևեցիք մեր խաղին: Շնորհակալություն ձեր ժպիտների համար, շնորհակալություն գործընկերներիս, թատրոնի ղեկավարությանը, որ որոշում կայացրեց նշելու հոբելյանս: Հուսամ, որ սա թատրոնում կդառնա ավանդույթ»,-նշել է Հակոբյանը:

 s2.jpg (349 KB)

s5.jpg (298 KB)

 


© 2009 ARMENPRESS.am