Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

10:40, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանին։

Դավիթ Կարապետյանը փոխարինել է Գևորգ Պապոյանին, ով այժմ զբաղեցնում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։


© 2009 ARMENPRESS.am