Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

12:04, 16 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին պաշտոնական այցով մեկնել է Բաքու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի  պետական լրատվական գործակալությունը:

Նախօրեին Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Ադրբեջան այցելելուց մեկ շաբաթ անց մտադիր է համանման այց կատարել Հայաստան։ Նա նշել էր, որ հարևան երկրների ղեկավարների հետ մտադիր է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը:

Վրաստանի վարչապետը կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Տարածաշրջանային այցերից առաջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանին և Ֆաիգ Գուլիևին՝ նրանց հետ քննարկվելով ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am