Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարվելիք այցի հստակ ժամկետ դեռ չկա. Պեսկով

18:40, 13 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է kommersant.ru-ն:

Պեսկովի խոսքով, նախագահները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և միջազգային ոլորտին վերաբերող հարցեր:

«Այցը վաղուց էր նախապատրաստվում։ Մենք անհամբեր սպասում ենք այդ շփումներին ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով։ Այս պահին մենք հստակ ժամկետներ չունենք այդ շփումների համար, դրանք շատ արագ կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​ուղիներով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունեն քննարկման մի շարք հրատապ թեմաներ, այդ թվում՝ երկկողմ առևտրային, տնտեսական և միջազգային հարաբերությունները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 12-ին դեսպանների հետ Ռամադանին նվիրված ավանդական ընթրիքի (իֆթար) շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո կայցելի Թուրքիա:

«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր երկու սևծովյան հարևանների հետ (ՌԴ-ի և Ուկրաինայի հետ)։ Անցյալ ուրբաթ Ստամբուլում ընդունեցինք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, իսկ ընտրություններից հետո կընդունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել էր Էրդողանը:


© 2009 ARMENPRESS.am