Չինաստանի Միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները

17:32, 12 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր միջուկային էներգիայի կորպորացիայի (China General Nuclear Power Corporation, CGN) և Ցինհուա (Tsinghua) համալսարանի հետ համատեղ իրականացվում է «TUNEM» միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, «TUNEM» միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ծրագրի տևողությունը 2 տարի է:

Ծրագիրն իրականացվում է Չինաստանի էներգետիկայի ազգային վարչության և Չինաստանի կրթության նախարարության աջակցությամբ։            
           


© 2009 ARMENPRESS.am