Թուրքիայի և ԱՄԷ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

12:59, 12 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Ալ Նահյանին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև ստեղծված Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի առաջին հանդիպմանը մասնակցելու:


© 2009 ARMENPRESS.am