Մեկնարկում է «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը

21:40, 11 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ սկսում է «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողների ազգային ցանց:

Ըստ աղբյուրի՝ ընտրված մասնակիցները 2024-2025 թվականների ընթացքում կմասնակցեն France Education International-ի (FEI) կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացներին և վերապատրաստումը վավերացնելուց հետո կհանդիսանան ԿԳՄՍ նախարարության կողմից պաշտոնապես ճանաչված վերապատրաստող դասընթացավարներ:

 


© 2009 ARMENPRESS.am