ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը

15:43, 11 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողության տեսանյութը X սոցիալական հարթակի իր էջում տեղադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Շվեդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի 32-րդ անդամը։

Ստոլտենբերգը ողջունել է Ստոկհոլմի անդամակցությունը դաշինքին, իսկ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը շնորհակալություն է հայտնել իր երկիրը ՆԱՏՕ-ի կազմ ընդունելու համար։


© 2009 ARMENPRESS.am