Նիգերիայում առևանգել են 100-ից ավելի աշակերտների

19:46, 7 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 100 աշակերտներ առևանգվել են Նիգերիայի Կուրիգա քաղաքում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Ականատեսներն ասել են, որ ժամը 08:30-ին տասնյակ զինված անձինք մոտոցիկլետով մտել են դպրոց։ 8-15 տարեկան աշակերտներին՝ ուսուցչի հետ, տարել են։

Առևանգող խմբերը վերջին տարիներին հարյուրավոր մարդկանց են տարել։

Ականատեսը պատմել է, որ նաև կրակել են աշակերտներից մեկի վրա, նա այժմ բժշկական օգնություն է ստանում։

 


© 2009 ARMENPRESS.am