ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էրբիլ

11:13, 29 Փետրվար, 2024

ԷՐԲԻԼ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էրբիլ։ Օդանավակայանում նախագահին դիմավորեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Էրբիլում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի, նախագահ Նեչիրվան Բարզանիի, փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ։

[gallery id= 67730]

Վահագն Խաչատուրյանը կայցելի նաև Էրբիլի պատմական միջնաբերդ, շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում։

Այցի ավարտին ՀՀ նախագահը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։


© 2009 ARMENPRESS.am