Ամեն ինչ արել և անում ենք, որ պատերազմի վտանգ չլինի. ԱԺ նախագահ

11:56, 27 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում Ադրբեջանի հետ պատերազմի հավանականության վերաբերյալ կանխատեսում անել՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել ու անում է, որ նման վտանգ չլինի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով պատերազմի վտանգի վերաբերյալ հարցին:

«Մեր կողմից ամեն ինչ արվել է և արվում է, որ նման վտանգ չլինի»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Ալիևի հռետորաբանությանը՝ նա  շեշտեց, որ բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային, պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ:

 


© 2009 ARMENPRESS.am