Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալել

16:21, 25 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Ալ Մահդին հայտնել է երկրի հարավում հայտնի կին ահաբեկիչ Աքրամա Լահուրիի ձերբակալության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, Մոնթազեր Ալ Մահդիի խոսքով, Իրանի հատուկ ծառայությունները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են Աքրամա Լահուրիին «Սիփահ Սահաբա» հակաշիական ահաբեկչական խմբավորումում աշխատելու մեղադրանքով:

«Նա ռումբերի պատրաստման դասընթացներ է անցել հարևան երկրներից մեկում, ժամանել է Իրան և ծրագրել է մեկնել Հարավային քաղաքներից մեկը, երբ նրան ձերբակալել են», - ասել Է Իրանի ոստիկանության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի հատուկ հետաքննության ավարտից հետո:


© 2009 ARMENPRESS.am