Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ․ Գաբրիել Ատալ

20:49, 22 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը՝ հրապարակելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից լուսանկար։

«Ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ. շնորհակալություն, սիրելի Նիկոլ Փաշինյան կարծիքների փոխանակման համար, որոնք վերահաստատում են մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու մեր երկուստեք ցանկությունը:

Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է նա։


© 2009 ARMENPRESS.am