Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու կոչ են արել

16:01, 14 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել «Վեյմարյան եռանկյունու» շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով, որում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am