Իրանում պայթյուն է տեղի ունեցել գազատարի վրա
10:33, 14 Փետրվար, 2024ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Բորուջեն քաղաքի գազատարի գլխավոր գծի վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Բորուջենի ղեկավարը հայտնել է, որ տվյալ հատվածում գազամատակարարումը դադարեցված է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և հրշեջ ջոկատները։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ տուժածներ չկան։
© 2009 ARMENPRESS.am