Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ. ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնում

12:34, 13 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զոհվածների անվանացուցակը կհրապարակեն ավելի ուշ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նախնական տվյալներով հայտարարվել էր հայկական կողմից 2 զոհի  և վիրավորների մասին:


© 2009 ARMENPRESS.am