Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

21:19, 9 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ուղղությունների շուրջ:


© 2009 ARMENPRESS.am