ՀՀ ԱԳ նախարարը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել Հռոմի ստատուտի կիրարկմանն առնչվող հարցերի շուրջ

20:41, 8 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախագահ Հոֆմայսկին շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ, և զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի ստատուտի կիրակմանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ նախաձեռնել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր։

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բախվելով տարածաշրջանում անպատժելիության ծանրագույն հետևանքների՝ քաջ գիտակցում է դրա դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ջանքերի համադրման հրամայականը, ինչը ևս դրվել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու հիմքում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի։

 


© 2009 ARMENPRESS.am