ԲԴԽ-ն ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորի 3 թեկնածու. ԱԺ-ն քննարկում է թեկնածությունները

15:56, 7 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Գուրգեն Մալխասյանի և Արման Օհանյանի թեկնածությունները:

Երեք թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի մեկին:

Թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:


© 2009 ARMENPRESS.am