ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա իր հանգիստը անցկացնել Հունգարիայում

19:34, 6 Փետրվար, 2024

ԲՈՒԴԱՊԵՇՏ,  6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա ամառային հանգիստը անցկացնել Հունգարիայում: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ ասուլիսի ժամանակ:

«Սա ոչ միայն հումանիստական  քայլ է, այլ նաև, իսկապես, բարեկամական քայլ է մեր կողմից գնահատվում: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր հնարավորություն կունենան Հունգարիայում հանգստանալու, իրենք շատ անգամ ցանկություն կունենան գալ և տեսնել Հունգարիան»,- ասաց Խաչատուրյանը:

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը իր հերթին նշեց, որ 40 միլիոն հունգարական ֆորինտ են տրամադրել հայ ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից:

« Մենք նաև ամեն բան անում ենք, որպեսզի 1000 երեխա, ովքեր ստիպված են եղել իրենց տները լքել, կարողանան գալ Հունգարիա ճամբարում հանգստանալու, որպեսզի նրանք կարողանան էմոցիոնալ վերականգնվել»,- եզրափակեց Նովակը:


© 2009 ARMENPRESS.am