Հունգարիայի նախագահը հայ-հունգարական առևտրային հարաբերություններում դրական դինամիկա է նկատում

17:55, 6 Փետրվար, 2024

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-հունգարական առևտրային հարաբերություններում առկա է դրական դինամիկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսին: 

«Ուրախ ենք, որ հունգարական ընկերությունները ներկայացված են Հայաստանում, օրինակ՝ «Wizzair» ավիաընկերությունը: Մենք տեսնում ենք, որ մեր առևտրային հարաբերություններում կա դրական դինամիկա: 2022 թվականի դրությամբ աննախադեպ քանակությամբ հունգարական ապրանքներ են ուղարկվել Հայաստան: 2003-2022 թվականների ընթացքում 2,6 միլիոն դոլարից  29 միլիոն դոլարի է հասել առևտրատնտեսական շրջանառությունը»,- ընդգծեց Նովակը:


© 2009 ARMENPRESS.am