Ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ուղղությունները

20:58, 5 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արվեստի դպրոցների մանկավարժների և մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կմեկնարկի 2024 թվականի մարտի 15-ից:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նաև տեղեկացրին, որ արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողներն ու մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներն իրենց ցանկությամբ կարող են հայտեր ներկայացնել և մասնակցել կամավոր ատեստավորմանը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2023 թվականի դեկտեմբերի 19-ի «Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման 2024 թվականի ուղղությունները հաստատելու մասին հրամանով էականորեն ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ուղղությունները:

ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ

Դասական գործիքներ և տեսություն

Ազգային նվագարաններ

Կերպարվեստ

ՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ

Հայտերի ընդունումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով (at.emis.am):

Ատեստավորմանը մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող, սակայն մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձինք, որոնք ատեստավորումը հաղթահարելու դեպքում լրավճար կարող են ստանալ որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։

Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրականացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:

Հավելենք նաև, որ «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ կատարվելու են կամավոր ատեստավորման ընթացակարգերը բարելավվող փոփոխություններ: Փոփոխված կարգը, ինչպես նաև ատեստավորման քննության թեստի ուղեցույցների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am