Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին

17:03, 3 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Չեխիայի քաղաքացին ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից, երբ փորձել է խախտել սահմանը։

Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

Haqqin.az-ն էլ գրում է, որ Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսությանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am