Ռեքս Կալամյանը նշանակվել է «Միլուոկի Բաքս» բասկետբոլային ակումբի մարզիչ

10:30, 30 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը կաշխատի NBA-ում հանդես եկող «Միլուոկի Բաքս» ակումբում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: NBA-ում 30 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը կլինի «Միլուոկի Բաքս» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականը։
Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին։
Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիային:


© 2009 ARMENPRESS.am