Գյումրու ավագանին հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և քաղաքի բյուջեն

10:17, 24 Հունվար, 2024

ԳՅՈՒՄՐԻ,  24 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համայնքի ավագանին արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և  բյուջեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ու աշխատանքային պլանը չէր ընդունվել  2023-ի տարեվերջյան նիստին: Նախագծին կողմ էին քվեարկել միայն «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» խմբակցությունը, ձեռնպահ էին մնացել «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 11 անդամով դեմ էր քվեարկել նախագծին: Բյուջեին դեմ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիր» և «Զարթոնք» կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքով այն իրատեսական չէր ու չէր լուծում քաղաքի խնդիրները: Մինչ բյուջեն ավագանու անդամների հաստատմանը ներկայացնելն այն դրվել էր նաև հանրային քննարկման. 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլրդ 767,7 մլն:

Ներկա ավագանու բոլոր անդամները (27) կողմ քվեարկեցին թե տարեկան պլանի, թե բյուջեի նախագծերին։        

 Արմենուհի Մխոյան

 

 


© 2009 ARMENPRESS.am