Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

13:50, 18 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում։

«Պարոն Ղազարյանը մինչև 2023 թվականը եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, և այժմ առաջարկում ենք նրան նշանակել Լոռու մարզպետ»,- ասաց վարչապետը։

Արամ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ, երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում, տեղյակ է այնտեղ առկա հիմնահարցերի մասին։

«Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- հավելեց Ղազարյանը։

Հունվարի 5-ի կառավարության որոշմամբ Արամ Խաչատրյանն ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից:

 


© 2009 ARMENPRESS.am