Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 232-ի

13:27, 17 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Նոտո թերակղզու շրջանում՝ Ճապոնական ծովի ափին հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 232-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են Իսիկավայի պրեֆեկտուրայի իշխանությունները։

Ավելի վաղ ստացվել էր տեղեկություն 222 զոհի մասին։ Առնվազն 21 մարդ համարվում է անհետ կորած։ Տուժածերի թիվը 1036 է:


© 2009 ARMENPRESS.am