Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

15:30, 8 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիիքբեկյանին շնորհավորել է ՖՒՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 23-ին կայացել են ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնցում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Այդ կապակցությամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն Արմեն Մելիքբեկյանին է հղել շնորհավորական ուղերձ, որում, մասնավորապես, ասվում է.

«Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքի անկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։ Ձեզ և Ձեր թիմին ուղարկում եմ իմ լավագույն մաղթանքները վերընտրման կապակցությամբ՝ ցանկանալով միայն հաջողություն գալիք մարտահրավերներում։ Հարգելի՛ նախագահ, անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝ հանուն գալիք տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ծաղկման»։


© 2009 ARMENPRESS.am