2023 թվականին Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում

13:25, 6 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականի ընթացքում Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին սոցիալական ցանցի X հարթակում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Մեր շնորհակալությունն ենք հայտնում այն երկրներին, ովքեր սատարել են Հայաստանի թեկնածությունը։ Երախտապարտ ենք բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են համապատասխան փաթեթների վրա»,- գրել է Բադալյանը՝ կից ներկայացնելով միջազգային կազմակերպությունների ցանկը, որտեղ կայացած ընտրություններում հաստատվել է Հայաստանի թեկնածությունը:

 

GDJSI-dWAAAkOfc.jpg (93 KB)

 


© 2009 ARMENPRESS.am