COVID-19-ի դեպքերն աշխարհում վերջին 28 օրվա ընթացքում աճել են 52 տոկոսով. ԱՀԿ

11:59, 23 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունն աճել է 52 տոկոսով՝ նախորդ չորս շաբաթների համեմատ: Դրա հետ մեկտեղ աշխարհում մահացությունը նվազել է 8 տոկոսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  այս մասին դեկտեմբերի 22-ին  հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն ՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 854 673 դեպք և 3 005 մահ:

Ըստ աղբյուրի՝ ԱՀԿ տվյալները վկայում են տարբեր տարածաշրջաններում հիվանդացության և մահացության տարասեռ պատկերի մասին։ Հարավարևելյան Ասիայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը չորս շաբաթվա ընթացքում աճել է 388 տոկոսով, մահացությունն աճել է ավելի քան երեք անգամ:

Աֆրիկայում գրանցվել է 77 տոկոսով ավելի հիվանդ և 50 տոկոսով ավելի քիչ մահացածներ: Եվրոպայում հիվանդացության աճը կազմել է 54 տոկոս, մահացությունն աճել է 14 տոկոսով։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում  հիվանդացությունը նվազել է 23 տոկոսով, իսկ մահացությունը ՝ 48 տոկոսով:


© 2009 ARMENPRESS.am