Վարչապետը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհատվածի շինաշխատանքներին

19:18, 15 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Արագածոտնի մարզ և  ծանոթացել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ»  ծրագրի՝ Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ծրագրի  շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին։ Պատվիրատուի հանձնարարությամբ աշխատանքները սկսել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի՝ Ներքին Բազմաբերդ համայնքի մերձակայքից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Աշխատանքների արդյունավետ կազմակերպման շնորհիվ կարճ ժամանակահատվածում վերոնշյալ մոտ 10 կմ հատվածում ամբողջությամբ իրականացվել են հողային պաստառի նախապատրաստման և ավազակոպճային ենթահիմքի տեղադրման, երկաթբետոնե ջրթող խողովակների տեղադրման, ինչպես նաև մոտ 1 կմ հատվածի երկշերտ ասֆալտապատման աշխատանքները: Ավարտին են մոտենում նշված հատվածի գծանշման և կահավորման աշխատանքները: Արդյունքում, նշված մոտ 10 կմ հատվածում երթևեկությունը կտեղափոխվի միակողմանի ռեժիմ։


© 2009 ARMENPRESS.am