Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ

13:30, 15 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ձկնորսները բողոքի ակցիա են իրականացնում` երկկողմանի փակելով Երևան-Սևան ավտոճանապարհը՝ Գագարին բնակավայրի հատվածում: Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝  Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիները փակել են ճանապարհը, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում  մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ  ճանապարհը չեն բացի  մինչև հանդիպումը տեղի չունենա:

 

 


© 2009 ARMENPRESS.am