Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին

21:04, 12 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն ու Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Երևանում ու Բաքվում հիշում և հասկանում են դա։  

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայում դիվանագիտական ​​ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, Գալուզինը հավաստիացրել է, որ  միշտ պատրաստ են նման աշխատանքի։


© 2009 ARMENPRESS.am