Թուրքիայի զինված ուժերն օդային գործողություններ են իրականացրել Իրաքի հյուսիսում

20:59, 11 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ օդային գործողության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ուժային գործողության ընթացքում ոչնչացվել են 13 թիրախներ և մեծ թվով զինյալներ։

Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան PKK-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Մոսուլից հյուսիս-արևելք ընկած Զլիկան ճամբարում թուրքական զորքերի առկայությունը երկար ժամանակ վեճի առիթ է հանդիսացել Բաղդադի և Անկարայի միջև, ինչը թուրքական կողմի պնդմամբ՝ արդարացնում է PKK-ի դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

 


© 2009 ARMENPRESS.am