Երևանում բացվեց սուրհանդակային և լոգիստիկ ծառայություններ մատուցող Տրանսիմպեքս ընկերության 5-րդ մասնաճյուղը

15:24, 11 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտաս 45/5 հասցեում հանդիսավոր արարողությամբ բացվեց միջազգային «FedEx» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տրանսիմպեքս ՍՊԸ-ի երևանյան 5-րդ մասնաճյուղը: 

[gallery id= 67512]

«Այս մասնաճյուղի բացման նպատակը մեր ծառայությունները համաքաղաքացիների համար ավելի հասանելի և մատչելի դառնալուն է ուղղված՝ հաշվի առնելով Երևան քաղաքում մշտապես առկա խցանումները և տեղից տեղ շարժվելու անհարմարությունը։ Մասնաճյուղը նպատակ ունի սպասարկել Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Տրանսիմպեքս» ընկերության տնօրեն Արթուր Աբովյանը: 

2023.12.10_11.30.52.18.JPG (412 KB)

«Տրանսիմպեքս»-ը ինտեգրված լոգիստիկ ծառայություն մատուցող ընկերություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին: 2000 թվականից ի վեր ընկերությունը հանդիսանում է փոստային, սուրհանդակային և լոգիստիկ այլ ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից FedEx-ի (Federal Express Corporation) վկայագրված գործակալը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս միջինում 3-5 աշխատանքային օրվա ընթացքում իրականանցնել դռնից դուռ էքսպրես առաքումներ ամբողջ աշխարհում։

2015 թվականին ընկերությունը դարձել է ԵԱՏՄ տարածքում նամակագրության և բեռների էքսպրես առաքման ծառայությունների մատուցման մեջ մասնագիտացված առաջատար ընկերություններից մեկի՝ Major Express ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

2023.12.10_11.55.21.23.JPG (989 KB)

«Ընկերությունը մատուցում է նաև ներհանրապետական սուրհանդակային ծառայություններ` իրականացնելով առաքումներ ՀՀ ողջ տարածքում 1-2 աշխատանքային օրերի ընթացքում»,- մանրամասնեց Աբովյանը:

Աբովյանը տեղեկացրեց, որ վերջին երկու տարվա ընթացքում մասնաճյուղեր են բացել Գորիսում, Կապանում և Գյումրիում, իսկ առաջիկայում միտված են բացել մասնաճյուղեր բոլոր մարզերում, ինչն էլ կնպաստի ընկերության կողմից մատուցվող էքսպրես առաքման ծառայությունները ավելի հասանելի դարձնել մարզերի մեր բնակիչներին: 

«Ի թիվս այլնի՝ ընկերությունը կառուցում է նոր բեռնային պահեստ, որը էականորեն կբարելավի Էքսպրես ծառայությունների մատուցման արագությունը և որակը»,-նշեց նա:  

Աբովյանը նշեց՝ սրա շնորհիվ մաքսազերծման և նմանատիպ այլ հարցերի հետ կապված բարդությունները կդյուրացվեն և հնարավորություն կտրվի ընկերության պահեստում իրականացնել մաքսային բոլոր գործընթացները։


© 2009 ARMENPRESS.am