ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն

13:58, 2 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 2024 թվականին AUKUS գործընկերության շրջանակում մի շարք ծովային վարժանքներ կանցկացնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Նա այդ մասին խոսել է ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ ասուլիսի ժամանակ։

«Հաջորդ տարվանից մեր երեք երկրները մի շարք համալիր եռակողմ փորձարկումներ և զորավարժություններ կանցկացնեն», - ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ը 2021 թվականին Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ ստեղծել է AUKUS դաշինք։ Այդ գործընկերությունը նախատեսում է, մասնավորապես, Կանբերայի համար ատոմային սուզանավերի կառուցում և այլ համատեղ ռազմական մշակումների իրականացում: 

Սպիտակ տունը հնարավոր է համարել, որ այդ դաշինքը հետագայում կարող է ընդլայնվել Եվրոպայում և Ասիայում՝ ԱՄՆ գործընկերների հաշվին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am