«Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը ներկայացվել է հանրությանը

14:00, 25 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում բացվել է «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը։

m5.jpg (59 KB)

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ ընդգծելով. «Հատկապես ուրախալի է այն հանգամանքը, որ միջոցառումը կայանում է միջթանգարանային համագործակցությամբ։ Նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցել ոլորտի առաջխաղացմանը նպաստող յուրաքանչյուր գաղափարի»,-նշել է նա:

Լուսանկարները Մատենադարանի տարբեր հավաքածուներից հայտնաբերված այնպիսի նմուշներ են, որոնք պատմական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն:

m1.jpg (44 KB)

«Առաջին անգամ մեր լուսանկարչական հավաքածուները արժանացել են նման գիտական մոտեցմամբ մեկտեղման։ Ուրախ եմ, որ առիթ ունենք Մատենադարանի բովանդակությունը հագեցնելու նաև այս ցուցադրությամբ»,-ասել է Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը։

m3.jpg (65 KB)

Լուսանկարներում արտացոլված են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողները, կյանքն ու կենցաղը, անվանի հայերի դիմանկարներ, ազգագրական նյութեր և այլն։

Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ լուսանկարները նոր շունչ ու կենդանություն են ստացել։

 


© 2009 ARMENPRESS.am