Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատի մեջ լրացում է նախապատրաստում՝ արցախցիների գույքային իրավունքների վերականգնման հարցով

13:34, 24 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական չորրորդ  գանգատի մեջ լրացում  է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների վերականգնման հարցով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա ասաց, որ հայցը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։


© 2009 ARMENPRESS.am