ՌԴ նախագահի օգնականն ակնկալում է, որ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթնաժողովներին

17:33, 23 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին ներկա կգտնվի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ (խմբ․՝ Հայաստանի ներկայացուցիչները) կգան Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը, և կլինի ԵԱՏՄ պաշտոնական հանդիպում։ Ի դեպ, այս հանդիպմանը (խմբ․՝ ԵԱՏՄ) նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա, որպեսզի վերցնի էստաֆետը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից», - լրագրողներին ասել է Ուշակովը։


© 2009 ARMENPRESS.am