Խորվաթիան հաղթեց Լատվիային. Հայաստանի ընտրանին դուրս մնաց ԵԱ-ի պայքարից

23:29, 18 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացավ Լատվիա-Խորվաթիա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռիգայում կայացած խաղում Խորվաթիայի ընտրանին գերազանցեց տան տերերին` երկու անպատասխան գնդակ ուղարկելով Լատվիայի դարպասը:

Այս հաղթանակից հետո Խորվաթիայի ընտրանին մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Հայաստանի ընտրանին 8 միավորով զրկվեց որակավորման փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Խորվաթիայի, իսկ Ուելսը կընդունի Թուրքիային:

 


© 2009 ARMENPRESS.am