Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը. Պաղեստինի ԱՆ

19:39, 6 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում ավելի քան տասը հազար մարդ է զոհվել։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշվել է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի տեղեկությամբ՝ Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 10 հազար 22-ի, այդ թվում՝ 4104-ը՝ երեխա։









© 2009 ARMENPRESS.am